Նույնիսկ գիտական շրջանակներում չկա համաձայնություն, թե երբ է սկսվել Արցախյան առաջին պատերազմը։
Այսինքն համաձայնությունը ո՞րն է... այդ հարցով նույնիսկ որևէ լուրջ քննարկում աչքովս չի ընկել։
Ասենք՝ 1988-ի փետրվարի 22-ի բազմամարդ բախումը Ասկերանի մատույցներում կարելի՞ է պատերազմի սկիզբ համարել։
Իսկ Սումգայիթի ջարդերը՞։ Իսկ Կիրովաբադի հայերի վրա հարձակումները՞ և էթնիկ զտումները։ Կամ գուցե 1990-ի հունվարի կռիվները՞ Երասխի մոտ...
Խնդիրն այն է, որ երբ դու չունես քո ինքնությանը, քո պետականությանը վերաբերող հանգուցային իրադարձությունների հստակ պատկեր, այդ պատկերը քո համար սկսում են ստեղծել ով ասես. ռուսներից ու ամերիկացիներից սկսած, թուրքերով ու ադրբեջանցիներով վերջացրած...
Ու հետո սկսում ենք զարմանալ, թե վայ, ոնց եղավ, որ ժողովուրդը չէր գնահատում հաղթանակը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/4736362073068619
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել