ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրեն նշանակելու քննարկումների մասին հայտարարության վերաբերյալ։

«Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել  շփոթմունք: Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է պարզաբանման տեքստում։

Հիշեցնենք, որ այսօր Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ քննարկվում է  ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն նշանակելու հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել