Ուրեմն վերջին հարցազրույցիս ժամանակ Բորիսը տալիս է հետևյալ հարցը, ու՞մ եմ ես տեսնում իժխանության ղփկին Նիկոլ Փաշինյանից հետո: Որպես` իմ անձնական կարծիք պատասխանում եմ, որ Սերժ Սարգսյանին: Բորիսը կրկնում է իր հարցն ու ասում, որ նկատի ունի կիսակցության դիրքորոշումը: Ես պատասխանում են, որ ժամանակը գա կտեսնենք, նախ պետք է Նինոլին հեռացնել ու նոր մտածել հաջորդի մասին: Ու քանի որ ես չեմ ասել կամ չեմ տվել Ռոբերտ Քոչարյանի անունը, դուք միայն տեսնեք տելեգրամյան տարբեր ալիքներով ինչ կարգի են վրա տվել այժմ Սեդրակիչին «աջակցողները»:
Տիկնայք և պարոնայք, երբ ես Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող գրառումներ էի անում այն ժամանակ, երբ նրան ձերբակալել էին, դուք դեռ «դըմփ-դըմփ հու» էիք անում, երբ ես հարցազրույց էի տալիս ի պաշտպանություն էդ մարդուն, դուք «պրիվետ Ռոբ» ակցիան էիք անում և այսպես շարունակ:
Ու վերահաստատում եմ իմ տեսակետը, որ նախ պետք է Նիկոլին հեռացնել, իսկ հետո նոր կտեսնեք, թե ինչպես է ձևավորվում և´ իշխանությունը, և´ պետության վաղվա տեսլականն ու հայեցակարգը: Հանդարտ մնացեք էլի, եթե մտածում եք, որ պետք է ներվայնանամ, ապա չարաչար սխալվում եք. մեղմ ասած և´ մեկ եք, և´ մեղք եք: Տրամաբանություն եմ ձեզ ցանկանում:
Հ.Գ. Դադարեք բամբասել ՀՀԿ-ից, մեր պատգամավորներից և հատկապես Սերժ Սարգսյանից: Բարին ընդ ձեզ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել