Իրանի ոստիկանության սահմանապահ ծառայության պետը հայտարարել է, որ իրենք լավ հարաբերություններ ունեն բոլոր հարևանների հետ, բաց են բոլոր անցակետերը, բայց միևնույն ժամանակ նրանք պետք է իմանան, որ Իրանի ամենակարևոր կարմիր գծերից մեկն իր տարածքն է, քանի որ կարևորը յուրաքանչյուր միլիմետրը։
Միևնույն ժամանակ, այս տեղեկատվությանը զուգահեռ, ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչն, ի պատասխան Բահրեյնի ու ԱՄԷ-ի՝ Աբու Մուսա, Մեծ և Փոքր Թոնբ կղզիների վերաբերյալ կատարած հայտարարություններին, բավական կտրուկ կերպով ասել է, որ դրանք Իրանի անքակտելի մասն են կազմում և ցանկացած հայտարարություն այդ կղզիների վերաբերյալ կդիտարկվի որպես միջամտություն ԻԻՀ ներքին գործերին, իսկ դրանից բխող բոլոր քայլերի ու հետևանքների պատասխանատվությունը կընկնի հայտարարություն անող կողմի կամ կողմերի վրա։
Հսկայական տարածք ունեցող Իրանը պատրաստ է մի միլիմետրի համար նույնիսկ պատերազմ հայտարարել առանց բացառության ցանկացած պետության, և դա շատ բնական է, ոչ մի արտառոց բան չկա այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardanian.aharon/posts/4603641813032615
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել