Նախագահի պաշտոնում տուրիստ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ սահմանադրության փոփոխության և նախագահական կառավարման համակարգին անցման դեպքում պատրաստ է անմիջապես հրաժարական տալ։ Այսպիսով կարող ենք վստահ լինել, որ այլևս ձեռք է բերվել պայմանավորվածություն նախագահի և վարչապետի պաշտոնները զբաղեցնողների միջև, և հաջորդիվ սպասվուն է սահմանադրության փոփոխություն։
Այդ փոփոխություններով Նիկոլը փորձելու է լուծել առնվազն երեք խնդիր` նվազեցնել արտաքին ուժերի դրդմամբ ներիշխանական հեղաշրջման ռիսկը, քանի որ նա չի վստահում սեփական թիմին, հաստատել այնպիսի կառավարման համակարգ, ինչպիսին Ռուսաստանում և Բելոռուսում է, և վերացնել մի շարք սահմանադրական ներպետական սահմանափակումներ` հաշվի առնելով արտաքին ինտեգրման պրոցեսները, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով ձևավորել նոր և գրպանային ընդդիմություն։
Փոփոխությունների արդյունքում ի՞նչ կստանա Արմեն Սարգսյանը. Սա, ամենևին, խնդիր չէ, բիզնես շահերը առաջ տանելու համար միշտ էլ մի հարմար պաշտոն կա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել