«Զինված ստորաբաժանումները լիակատար մարտական պատրաստականության են բերվել Անկարայի հրահանգով»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Վերջինս մասնավորեցրել է, որ զինվորականներին բաժանել են մի քանի ուղղությամբ աշխատելու համար Իդլիբ նահանգում, Հալեպի հյուսիսային շրջանում, ինչպես նաև Մանբիջ, Ղամիշլի և Էլ-Հասակա քաղաքներում:
Աղբյուրի տվյալներով՝ խմբավորումները՝ Թուրքիայի ղեկավարությամբ, միաժամանակ երկու գործողության են պատրաստվում. Իդլիբի հյուսիսարևմտյան հատվածում՝ այնտեղ գտնվող զինված խմբավորումներին աջակցելու համար և Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում՝ ընդդեմ «Սիրիական ժողովրդավարական ուժերի»:
Պատասխանելով հարցին, թե երբ կարող են գործողությունները սկսվել, գործակալության զրուցակիցն ասել է, որ դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, անսպասելի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել