Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը իր ինստագրամյան էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել քաղցկեղով հիվանդ կնոջ մասնակցությամբ, որի երազանքը եղել է Գոհարի օգնությամբ կերպարանափոխվելը։

Հրապարակված տեսանյութին կից նա գրել է. 

«Գիտե՞ք, այդ օրը իմ կյանքի լավագույն օրերից մեկն էր, քանի որ չկա ավելի լավ բան, քան այն, երբ դու կարողանում ես նվիրել ժպիտ և օգնել նրան, ով իսկապես դրա կարիքն ունի: Ես այս ամենով շարունակելու եմ զբաղվել այնքան ժամանակ, քանի դեռ իմ սիրտը զարկում է: Եկեք այդ կնոջը մաղթենք շուտափույթ ապաքինում և վերադարձ իր երկու փոքրիկ երեխաների մոտ»,- գրել է դիմահարդարը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել