Պարզվում է ՀՀ գլխավոր ուսապարկը Կիպրոսում հարցեր է բարձրացրել։ Նախ, որ «հարց չկա»՝ արդեն առաջընթաց է։ Փաստորեն կամաց-կամաց մոտենում են իրականությանը։
Ինչ վերաբերվում է հարցերին, ապա ինքս կպատասխանեմ
Պատերազմի ժամանակ Կիպրոսում բավականին տաք էր, բայց ոչ այնքան տաք, որքան տաք էին այն փողերը, որոնք դու և ձեր մյուս ուսապարկերը պատերազմի օրերին Գորիս ու Ստեփանակերտ մեկնելու համար ստանում էիք օրապահիկի տեսքով։ Այնքան տաք չէին, որքան Ստեփանակերտի ու Գորիսի հյուրանոցները, որտեղ պատերազմի օրերին անուշ քուն էիք մտնում։
Ժամավճա՞ր։ Այս մարդիկ իրենց ունեցածն էին ուղարկում ձեզ, Հայաստան Համահայկական հիմնադրամի միջոցով, որ գրպանեիք ու մինչ օրս անհայտ թողնեիք, թե ինչ իրավունքով վերցրեցիք Հիմնադրամի 100 միլիոն դոլարը։ Նրանք ուղարկում էին իրենց սեփական փողը, իրենց ընտանիքներից կտրելով, իսկ դուք պատերազմի ամբողջ ընթացքում ու դրանից հետո ստանում էիք պարգևավճարներ։
Իսկ հայկականության մեջ իրականում գոյություն ունի միայն մեկ անպիտան երևույթ, դա դուք եք ձեր ամբողջ խունտայով։
Պիտի գրեի ամոթ ունեցեք, հետո հասկացա, որ իզուր է, միևնույնն է ոչ ամոթ եք ունենալու ոչ էլ ինքնասիրություն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1815818318627949
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել