Էրդողանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանն իր թիրախների ցանկում չի ընդգրկի Ադրբեջանը՝ նաև հաշվի առնելով Իրանում «ադրբեջանցիների պատկառելի» քանակը։
Նախ՝ Իրանում էթնիկ ադրբեջանցիներ չկան։ Ատրապատականցիները, չնայած թյուրքալեզվության հանգամանքին, մեծամասամբ չեն նույնացնում իրենց Արաքսից հյուսիս բնակվող էթնիկ ադրբեջանցիների հետ։։
Երկրորդը՝ նման պոռոտախոս հայտարարություններով էրդողանական վարչախումբը փաստացիորեն Իրանի համար թիրախ դարձրեց առանց այն էլ պատժիչ գործողությունների արդյունքում Ատրպատականում բզկտված պանթյուրքական լուսանցքային խմբակներին, որոնց լիակատար ճնշման ուղղությամբ իրանական պետության կողմից արվող քայլերն, անտարակույս, էլ ավելի նպատակասլաց են դառնալու։
Ի դեպ, Բաքվի բռնապետին նաև բացահայտորեն սպառնացող իրանական պետական, ռազմական հասարակական և հոգևորական գործիչների մի պատկառելի հատվածը կազմում են հենց ատրպատականցիները, որոնք այսուհետ էլ չեն վարանի շարունակել «ապտակներ» հասցնել նրան , եթե ղա պահանջի իրենց հայրենիք Իրանի պետական շահը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4856332927738461
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել