ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ տեղեկատվություն չունի, ինչը կարող է մատնանշել, որ Իրանը համաշխարհային հանրակցությունից գաղտնի ուրան է հարստացնում։

«Ես ոչ մի տեղեկատվություն չունեմ այն մասին, որ նրանք դրանով են զբաղվում»,-Գրոստին Վաշինգտոնի Սթիմսոն կենտրոնում կայացած ճեպազրույցում պատասխանել է համապատասխան հարցին:

Նա հավելել է, որ չի կասկածում Իրանում իրադրությանը համարժեք հետեւելու ՄԱԳԱՏԷ-ի հնարավորություններին, եթե գործակալությանը «թույլ են տալիս դա անել»: «Ես մեծ վստահությամբ եմ վերաբերվում այնտեղ տեղի ունեցողի մասին իմանալու մեր տեսչական համակարգի կարողություններին»,-ասել է Գրոսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել