Tert.am-ը գրում է․

Կյանքը շարունակելու և այս նեղ իրավիճակից դուրս գալու համար մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատական տալ տեղի ունեցածին, առանց ճիշտ «դիագնոզի» չենք կարող հետագա ռազմավարություն մշակել։ Մեկ տարի է անցել, և իրողությանը գնահատական չի տրվել։ Այս մասին «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Այդ գնահատականը կարող են տալ ոչ թե հասարակական գործիչները, անհատներն ու պատգամավորները, այլ այն մարդիկ, ովքեր տիրապետում են համապատասխան տեղեկատվության։ Այն ստերը, որ այս կամ այն պաշտոնյան կամ զինվորականը ինչ-որ բաներ են արել, իրականությանը չեն համապատասխանում։ Միայն պետական և ռազմական կառավարման լծակներ ունեցող մարդիկ կարող են ղեկավարել այդ միջոցառումները»,- ասաց Օհանյանը։

Օհանյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները այս մեկ տարվա ընթացքում ունեցել են բոլոր գործիքակազմերը գնահատականներ տալու, կառավարությունը, նրան առընթեր անվտանգության խորհուրդը իր ողջ կազմով, ԱԺ-ն իր վերահսկողական ֆունկցիաներով և ուժային կառույցները պետք է ստեղծեին ներքին հանձնաժողովներ, որոնք գնահատական կտային։ Ըստ նրա՝ այն, ինչ իրենք ասում են պատերազմի և նրա հետևանքների մասին, իրականությանը չի համապատասխանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել