Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Շերամի փողոցում՝ ժողովորդին հայտնի լողավազանի խաչմերուկում, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 11-ամյա Գ. Ա-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է բժիշկների հետ երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել