Aysor.am-ը գրում է.
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վաղը մեկնում է Մոսկվա՝ եռակողմ աշխատանքային խմբով հանդիպմանը։
Գրիգորյանի խոսքով՝ որոշակի պատկերացումներ են ձևավորվել երկաթուղու մասին։
«Որոշակի պատկերացումներ ու նախնական պայմանավորվածություններ ունենք առ այն, որ ապաշրջափակման հետ կապված կարգավորումներն իրականացվելու է ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում, ունենք քննարկելու ավտոմոբիլային կապի միջոցների և ուղիների հետ կապված հարցեր», - լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետը։
Նա ասաց, թե բազմաթիվ խնդիրներ կան, որոնք գործընթացները բարդացնում են։
ՀՀ փոխվարչապետի խոսքով՝ եթե խոսում ենք ապաշրջափակման մասին ու հավատում ենք այդ գաղափարին՝ բնականաբար, դա տարածաշրջանային նշանակություն ունեցող երևույթ է ու Հայաստանի համար շատ կարևոր է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: