Aysor.am-ը գրում է.
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դիտարկմամբ՝ գազի գնի շուրջ բանակցությունները անընդհատ շարունակվող պրոցես է։
«Իրականության մեջ դա չի ընդհատվում ու այս պահին էլ ընթանում է։ Կարող եմ մեկ բան ասել՝ ըստ էության, սահմանին գազի գնի հետ կապված ու ՀՀ տարածքում գործող սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք, որովհետև 2019 թվականից ծանր ու երկարատև բանակցությունների մեջ ենք եղել, կարծում եմ՝ բավականին խորը քննարկել ենք այդ հարցը ու որոշակի իմաստով համաձայնեցրել ենք», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ 2013 թվականի համաձայնագրի հիման վրա կառուցվել է 5-րդ էներգաբլոկը, որը ջերմակայան է։
«Կայանը, ցավոք, հիմա չի աշխատում, միևնույն ժամանակ, բոլոր ներդրումները, որ իրականացվում են Հայաստանում «Գազպրոմ» խմբի կողմից, նույն 2013 թվականի համաձայնագրի ուժով պետք է ունենան տարեկան շուրջ 9 տոկոս եկամտաբերություն։ Բնականաբար, կայանի կառուցումը լուրջ ու խոշոր ներդրում է, բայց դա այսօր չի գեներացնում այն հասույթը, որը կապահովի այն եկամտաբերությունը, որը պայմանավորված է 2013-ի համաձայնագրով, այդ հարցը մնացել է օրակարգում ու շարունակվում է քննարկվել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: