Իսկ հիմա ընթերցեք, թե ինչ է այսօր հայտարարել Քոչարյանենց թայվի մոսկովյան մի ոչ շարքային ներկայացուցիչ՝
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատմություն է մտել ի շնորհիվ նրա, որ, շարունակելով իր հոր գործը, լուծեց Ղարաբաղյան խնդիրը». ՌԴ Պետդումայի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկի:
Սլուցկին, ով փաստացի ՌԴ օրենսդիր մարմնի արտաքին գործերի ղեկավարն է, սա ասել է «շեյխ» Ալլաշուքյու Փաշազադեի հետ հանդիպման ընթացքում: Փաշազադեին դե գիտեք, էն գյադեն ա, որին մեր Կաթողիկոսը յանիմ կռել ա հետը հանդիպելով: Սլուցկու մասին էլ եմ ձեզ պատմել Փաշինյանի Մոսկովյան առաջին վոյաժի դիտակետից:
Ու ասեմ ձեզ, նենց չի, որ Սլուցկու պնդումը անհիմն է: Արցախում թուրքերը մեր զինվորներին տրաքցնում են ծանր հրետանով, պատանդ են պահում, հաց ու ջրից են զրկում, իսկ դրա մասին արտահոսքերը առաջին հերթին հերքում է «ընդդիմություն» կոչեցյալը: Հիմա, եթե վաղը ՀՀ-ն որոշի Արցախի անկախությունը ճանաճել ես վստահ եմ սրանք հելնելու են հակառակը պնդեն: Ասելու են՝ պետք չի, մի սադրեք, մենք պատրաստ չենք... ու տենց...
Դուք կհարցնեք՝ Սլուցկու էս խոսքերը որևէ արձագանք գտա՞ն ՀՀ քաղաքական դաշտում: Իհարկե ոչ: Գտնեն, որ ի՞նչ, նրանք հազիվ լուծել են Արցախի հարցը... Արցախ էլ չկա: Ու սրա համար շնորհակալ եմ ես ԲՈԼՈՐԻՆ!!
Հ.Գ. չար լեզուները պնդում են, որ Սլուցկին հանրահայտ Րեսինի արտամուսնականբ որդին է: Համենայնդեպս նա Րեսինին հենց «հայրիկով» է դիմում: Վլադիմիր, դե իհարկե, Իոսիֆովիչ Րեսինը Մոսկվայի քաղշինի պետն էր Լուժկովի օրոք (նույնիսկ քաղաքապետի ԺՊէ եղել) ու հետո մտավ Պետդումա: Հենց Րեսինի շնորհիվ են ադրբեջանի հրեաները գրավել Մոսկվայի մանրածախ առևտուրի շուկան: Բնականաբար Րեսինն էլ է հրեա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165557723965501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել