Armsport.am-ը գրում է.

Marca իսպանական հրատարակությունը քվեարկություն է անցկացրել իր ընթերցողների շրջանում, որում նրանք ընտրել են «Ոսկե գնդակի» 2021 թվականի հիմնական հավակնորդներին:

Քվեարկության հաղթող է ճանաչվել Մադրիդի «Ռեալը» ներկայացնող Կարիմ Բենզեման: Ֆրանսիացի հարձակվողը հավաքել է ընդհանուր ձայների 38%-ը: Նա մեկ տոկոսով առաջ է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիից:

Լավագույն հնգյակում են նաև «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին (14%), «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (4%) և «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն (3%):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել