Հայտնի են դարձել Ա Սերիայի տարեվերջյան մրցանակների հավակնորդները, հայտնում է Football Italia-ն։
Տարվա լավագույն դարպասապահի կոչմանը հավակնում են Միկելե Դի Գրեգորիոն (Մոնցա/Յուվենտուս), Յան Սոմմերը (Ինտեր) և Մայք Մենյանը (Միլան):
Լավագույն պաշտպանի մրցանակին հավակնում են Թեո Էրնանդեսը (Միլան), Գլեսոն Բրեմերը (Յուվենտուս), Ռաուլ Բելանովան (Տորինո/Ատալանտա), Ալեսանդրո Բաստոնին (Ինտեր), Դենզել Դումֆրիսը (Ինտեր), Ալեսանդրո Բուոնջորնոն (Տորինո/Նապոլի), Ֆեդերիկո Դիմարկոն (Ինտեր) և Ռիկարդո Կալաֆիորին (Բոլոնիա/Արսենալ):
Տարվա լավագույն կիսապաշտպանի համար կպայքարեն Տեն Կուպմեյները (Ատալանտա/Յուվենտուս), Նիկոլո Բարելան (Ինտեր), Հական Չալհանօղլուն (Ինտեր), Ադրիեն Ռաբյոն (Յուվենտուս/Մարսել), Պաուլո Դիբալան (Ռոմա) և Հենրիխ Մխիթարյանը (Ինտեր)։ )
Լավագույն հարձակվողի անվանակարգում առաջադրված են Մարկուս Թյուրամը (Ինտեր), Լաուտարո Մարտինեսը (Ինտեր), Ռաֆայել Լեաուն (Միլան), Ալբերտ Գուդմունդսոնը (Ջենոա/Ֆիորենտինա), Ադեմոլա Լուկմանը (Ատալանտա) և Ջոշուա Զիրկզեն (Բոլոնիա/Մանչեսթեր Յունայթեդ):
Այս անվանակարգերում հաղթողներից կընտրվի Ա Սերիայի տարվա լավագույն ֆուտբոլիստը։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել