Aysor.am-ը գրում է.
Մեծ հնարավորություն կա ընդլայնելու Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքները և ներդրումները, ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:
«Ուղղակի կապակցվածության պակասը՝ թե ծովային, թե ցամաքային, խոչընդոտ է մարդկային շփումների և առևտրային փոխանակումների համար։ Թե՛ Հնդկաստանը, թե՛ Հայաստանը հանդիսանում են միջազգային տրանսպորտային միջանցքին անդամ, որը հեռանկար ունի կապակցվածության զարգացման համար», - ասաց Հնդկաստանի ԱԳ նախարարը։
Նա նշեց, թե ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել են հետաքրքրությունը, որը դրսևորել է Հայաստանը Չաբահար նավահանգստի օգտագործմանը Իրանում։
«Առաջարկեցինք, որպեսզի Չաբահար նավահանգիստն օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց։ Քննարկեցինք նաև փոխադարձ չվերթների հավանականությունը», - ասաց Սուբրամանյամ Ջայշանկարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: