Հոկտեմբերի 1-ին Սերժ Սարգսյանը հանդես եկավ երկու բովանդակային թեզով: Նախ նա պնդեց որ իշխանափոխություն տեղի չի ունեցել Քոչարյանի պատճառով, քանի որ նման նպատակ վերջինս չի ունեցել, որին հետևեց Քոչարյանի հապճեպ ասուլիսը, որը ըստ էության հաստատեց Սարգսյանի խոսքերը:
Երկրորդ թեզը այն էր, որ Փաշինյանին իշխանության մեջ պահող բազմաբևեռ ուժերը հիմա հետևում են թե կապիտուլյանտը իրենցից ում կխաբի և հենց ստանան պատասխանը դիրքորոշում կփոխեն:
Հոկտեմբերի 12-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ ակնհայտ դարձավ, որ դեմարկացիան ստորագրելու իր խոստումը Փաշինյանը չի կատարելու, ինչը Մոսկվային շատ բարդ իրադրության մեջ է դնում: Եթե անցած տարի այս ժամանակահատվածում ՀՀ վարչապետ էր մի անձ ով ինչ ասես կաներ միայն թե ողջ մնա, ապա հիմա էդ նույն անձը արդեն համարձակվում է հայտարարել, որ Արցախի հարցը լուծված չէ: Ամեն ինչ էլ ավելի է բարդանում նրանով, որ իրավիճակը վերահսկելու նպատակով ստեղծված «ընդդիմությունը» այնքան սնանկ է, որ նույնիսկ տեսականորեն չի կարող Փաշինյանին սանձող գործոն հանդիսանալ:
Այսինքն Լավրովի պլանը իրագործելով Ռուսաստանը փաստացի կորցրեց Հայաստանը (ակնհայտ է, որ ՀՀ անվտանգության երաշխավորը հիմա Իրանն է ոչ թե ՌԴ-ն), չկարողացավ ձեռք բերել Ադրբեջանը (Ալիևը ԵԱՏՄ մտնելու որևէ ցանկություն չունի) ու ունի շատ անորոշ կարգավիճակ ունեցող զորախումբ Արցախում:
Սարգսյանը պնդում է, որ արտաքին ուժերը հենց տեսան, որ իրենց խաբում են էլ «մեզ հակառակորդ չեն լինելու», հավելելով որ չի կարծում որ օժանդակելու են, բայց հակառակորդ էլ չեն լինի: Չէ, սա չի նշանակում որ ՀՀԿ-ն հեսա հեռացնելու է Փաշինյանին: ՀՀԿ-ն իհարկե ահագին մաքրազերծվել է այս 3 տարիների ընթացքում, սկզբից Փաշինյանը ահագին կեղտ տարավ ՀՀԿ-ից, հետո Քոչարյանը սրբեց մնացած հատվածը, բայց այդ կառույցում դեռ պիղծ նստվածք մնացել է: Չեն հեռացել բոլոր նրանք ովքեր օրինակ պնդում էին, որ Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա վարչապետի պաշտոնում իրեն պարտադրելով առաջադրվել, թեկուզ և հենց Սարգսյանը պնդում էր որ մեկի փոխարեն առնվազն մի քանիսը կա:
Ավելին՝ Քոչարյանն էլ տենց հեշտ չի հանձնվի, մինչև վերջ խայտառակվելու է: Սիմոնյան Ալենի 20 հոգանոց այցը Մոսկվա միտված էր ցույց տալ, որ կա ներքին պալատական հեղաշրջում կազմակերպելու ռեսուրս, ինչը իհարկե ապուշություն է: Թե ինչու է դա ապուշություն ու ով է Սիմոնյանի իրական «հայրիկը» ես շուտով մանրամասն կներկայացնեմ:
Դեռ ահագին անելիք կա, բայց որոշակի զգուշավոր լավատեսության հիմքեր էլ կան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165543093490501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել