Երեկ կապանցի Davidը անդրադարձավ Կապանում սպասվող ընտրություններին, բայց լիարժեք չմատնանշեց տեղի ունեցող կրկեսի բոլոր երանգները: Մինչդեռ Կապանը հիմա աշխարհի կենտրոններից մեկն է ու շատ ավելի մեծ ուշադրության է արժանի:
Ներկայիս քաղաքապետ Գևորգ Փարսյանը քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի հոկտեմբերի 21-ին, հեղափոխական էյֆորիայի կիզակետին, ի հեճուկս Փաշինյանի ով Փարսյանի հաղթանակը պայմանավորեց նախկինների սաբոտաժով:
Անցավ երեք տարի ու արդեն Փաշինյանը պիտի ընտրվեր (նորից) և Փարսյանը կոչ արեց ընտրել ցանկացած ուժի բացի ՔՊ-ից ու անձամբ դիմավորեց նախընտրական այցով Կապան ժամանած Քոչարյանին: Լրագրողների հետ զրույցում էլ պնդեց որ հենց Քոչարյանին է սատարում: Մինչև էս պահը ամեն ինչ տրամաբանական է թվում, չէ՞: Սա է այս կրկեսի առանձնահատկությունը՝ մինչև որոշակի կետ ամեն ինչ բնական ու տրամաբանական է թվում ու շատ ուշադիր է պետք լինել, որ նկատել մատրիցայի խափանումները:
Տվյալ դեպքում առաջին նկատածս խափանումը այն էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Փարսյանի առաջադրմանը գալիք ՏԻմ ընտրություններին հեգնական տոնով ասեց՝ «դե կտենանք ինչքան կհավաքի»: Ասել կուզեր ոչմի բան էլ չի հավաքի քանի որ «Հայաստան» դաշինքը իրեն չի սատարի ու Փարսյանը ըստ էության միայնակ կպայքարի Փաշինյանի թեկնածուի դեմ:
Հիմա հարց ա չէ առաջանում՝ Փարսյանը քարոզել, աջակցել ա Քոչարյանին, ինչու են դրան ի պատասխան սենց կոպիտ հետը վարվում: Վերջի վերջո Քոչարյանի թմում ով ասես կա՝ Փաշինյանի նախկին պատգամավորներից սկսած, մինչև հեղափոխական ակնառու ակտիվիստ, տո հենց իր, Քոչարյանը ընտանիքի անդամներին էին հրապարակում զմայլվում Նիկոլով: Փարսյանը ով երբեք Փաշինյանի հետ չի համագործակցել, դրա փոխարեն Քոչարյանին աջակցելով էդ ի՞նչ ա արել որ սենց թշնամաբար են իր հանդեպ տրամադրված:
Պատասխանի բանալին ես իմ համար բացահայտեցի գարնանը երբ այցելեցի կապան ու Նժդեհի գերեզմանի մոտ պատահական հանդիպեցի Շանթ Հարությունյանին: Այդ դրվագը իր «բանալիով» հանդերձ տեղ գտավ Սպանել Պողոսինի երկրորդ եթերաշրաջնի վերջին, ութերորդ թողարկման մեջ (մեր էջը դրանից հետո կտրուկ սահմանափակեցին): Էնտեղ մի դրվագ կա որտեղ ես Կոստյային ասում եմ որ Շանթը բենզոկալոնկում է ապրում: Իրականում «բենզոկալոնկա» կոչեցյալը բոլոր հարմարավետություններով սարքված նստավայր է ու պատկանում է Փարսյանների ընտանիքին:
Կապանում ասում են որ դեռ 90ականներին Շանթը որոշ հարցերում օգնել է Փարսյաններին և Փարսյանները ի պատիվ իրենց երբեք դա չեն մոռացել ու միշտ Շանթի կողքին են եղել իր վայրիվերումներով լի կենսագրության ընթացքում: Գալիք ընտրություններին էլ Փարսյանը հենց Շանթի հետ դաշինքով է մասնակցում: Շանթն էլ դե հայ ազգայնական է, ցեղակրոն կուսակցության ստեղծողը, երդվյալ Նժդեհական, սյունեցի ու մի մարդ որ ոչ պաշտոնի ոչ փողի դիմաց հայրենիք չի ծախի:
Ու դե մեկ էլ Շանթը էն մարդն է որ դեռ 2018-ին ասեց որ էս հեղափոխություն կոչեցյալը արվել է Արցախը հանձնելու ու դրանից հետո Քոչարյանին իշխանության բերելու համար:
Էս ամեն ինչը իմանալով դժվար չէ հասկանալ թե ինչու է «մատրիցան» խոտան տալիս ու ինչու է Փաշինյան-Քոչարյան դաշինքը այդպես վատ տրամադրված Փարսյանի հանդեպ: Փարսյանը աջակցել է Քոչարյանին միամտաբար կարծելով որ նա Փաշինյանի դեմ է պայքարում, իսկ Քոչարյանը երբեք չի սատարի Փարսյանների նմաններին:
Հ.Գ. բա որ իմանաք Գյումրիում ինչ ա կատարվում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165537853415501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել