Այժմ սոցիալական ցանցերում քննարկումներ են՝ թե արդյոք տիտուլյար ընդդիմությունը իրական ընդդիմություն է, թե ոչ։ Ու նաեւ հաճախ է վերահնչում ռետրոսպեկտիվ հարցը. իսկ արդյոք ճի՞շտ էր ընդդիմության մասնակցությունը ընտրություններին։
Այս հարցի միայն մի տեսանկյունն առայժմ քննարկեմ. երբ Հայրենիքը հանձնած, հինգ հազար տղաների մահվան պատճառ դարձած, գերիներին թշնամու ձեռքում թողած Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր ընտրություններին, նա միայն մի հաղթաթուղթ ուներ ձեռքում. նախկիններն են գալիս։ Եթե նախկինները չգային, այսինքն՝ չմասնակցեին ընտրություններին, ապա Նիկոլի համար շատ դժվար կլիներ այս հաղթաթուղթն օգտագործելը։ Եթե նախկինները չլինեին ընտրական ցուցակներում, անգամ ժեխը կարող էր հասկանալ, որ Նիկոլը սուտ է ասում։ Եթե նախկինները չլինեին, անհասկանալի է, թե Նիկոլն ինչով եւ ինչպես էր հաղթելու։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/4624831644244590
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել