Ռուսաստանում 42.4 մլն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափ պատվաստանյութ, իսկ առաջն դեղաչափը ստացել է 47.8 մլն մարդ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գալիկովան:

Երկրում կրկնակի պատվաստանյութ է ստացել 2.1 մլն մարդ:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ օգոստոսին մահացությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32.5 տոկոսով:

Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով ՝ հիվանդանոցներում հիվանդների ճնշող մեծամասնությունը պատվաստված չէ, իսկ պատվաստվելուց հետո վարակված ու ծանր վիճակում գտնվողների տոկոսը 0.03-ից էլ պակաս է:

Ռոսպոդրեբնադզորրի ղեկավար Աննա Պոպովան էլ նշել է, որ մահացածների թվում պատվաստվածներ գրեթե չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել