Թելման Իսմայիլովը ադրբեջանա-իսրայելական համայնքի անկյունաքարն էր ՌԴ-ում: Այսօր ՌԴ ողջ մթերքի շուկան գրաված Նիսանովը և այլոք հենց Իսմայիլովի կրտսեր պարտնյորներն էին Չերկիզոնում: Իսմայիլովը նաև ֆինանսական և կրիմինալ հենարանն էր Պուտինի թիմի գլխավոր հակառակորդ Լուժկով-Պրիմակով-Սկուռատով եռյակի համար:
Պուտինը սկզբից շարքից հանեց Լուժկովենց, հետո անցավ Իսմայիլովին, նրա «ջեբը գցեցին» Ավրաամ Ռուսսոյին, ով ճիշտ պահին կոպտեց Իսմայլովին: Վերջինս իր ստատուսից ելնելով չէր կարող դա անպատիժ թողնել և մահափորձ կազմակերպեց: Այդ քալից հետո Իսմայլովի բուրգը սկսեց քանդվել: Չերկիզոնը ձեռքից խլեցին, Պուտինը պնդեց, որ էդ գերթանկարժեք հյուրանոցները պետք էր ոչ թե Թուրքիայում սարքեր այլ ՌԴ-ում, որից հետո Իսմայլովը դիմեց փախուստի:
Իսմայլովի կրտսեր պարտնյորները լեզու գտան Պուտինի նոր «ընդդիմադիրների» հետ՝ Մեդվեդևի, Լավրովի և այլոց գլխավորությամբ: Ու ինչպես տեսնում ենք, բավականին հաջողեցին ոչ միայն Ռուսաստանի ներսում (որտեղ հայազգի գործարար Գալիցկիից խլեցին ՌԴ խոշորագույն խանութների ցանցը), այլ, օրինակ՝ Արցախում...
Անցած ՌԴ ընտրություններում Պուտինը սրանց էլ ջարդեց, ինչին հետևեց սրացումը Կոսովոյում, հետո էլ Բոսնիայում, ինչից հետո Մոնտենեգրոն համաձայնվեց արտահանձնել Իսմայիլովին: Բնականաբար՝ սրացումը միանգամից մարեց:
Հակագրոհը սկսվել է բոլոր ճակատներով, այդ թվում՝ ինչպես տեսնում եք, Հայաստանում՝ ի դեմս Ազատիչի դիպլոմատիկ խայթոցի «ընդդիմադիր» «գործընկերների» հասցեին:
Հ.Գ. Իսմայիլովից փախնելուց Ավրաամ Ռուսոն եկել էր Հայաստան: Էստեղ խնդրել էին իր անվտանգությունը երաշխավորել: Ու երաշխավորվեց: Փայլուն օպերացիա էր սկզբից մինչև վերջ: Բրավո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել