Aravot.am-ը գրում է.

ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության դեսպանի մեքենան երեկ տեսել են ՀՀԿ գրասենյակի մուտքի մոտ։ ՌԴ դեսպանի՝ ՀՀԿ-ում ունեցած հանդիպման մասին, սակայն, պաշտոնական հաղորդագրություն չեղավ:

Մեզ հասած տեղեկություններով, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման օրակարգը հագեցած է եղել. քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Քննարկման հիմնական թեման, սակայն, վերաբերել է տարածաշրջանային զարգացումներին եւ հնարավոր մարտահրավերներին:

Aravot.am-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել ՀՀԿ գրասենյակից: Մեր զրուցակից ՀՀԿ-ականները, սակայն, չեկնաբանեցին տեղեկությունը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել