Շատերրը կարծում են, որ վերջին արցախյան պատերազմում մենք պարտվել ենք 2020 թ-ի նոյեմբերի 9-ին, երբ դիտավորյալ պատերազմ հրահրած Նիկոլ Անհողը ստորագրեց խայտառակ կապիտուլյացիան...
Ո՛չ, հարգելիներս, Նիկոլ Անհողի և թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մեր վզին փաթաթած պատերազմը մենք պարտվել էինք պատերազմը սկսվելուց ժամեր անց, որի մասին շատ պարզ ԱԺ ամբիոնից հայտարարեց Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը...
Նա ասաց."Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի"...
Այո, նա պայմանավորվելով է առաջ տանում իր դավաճանական և հակահայկական գործելաոճը և թեզերը...
Այո՛, շատ պարզ և առանց ավելորդությունների և "լիրիկայի" նա գուժեց մեր պարտությունը, որի շարունակությունը պետք լիներ այն, որ նա հպարտանում է մեր պարտությունով, որ մեր զոհվածներն ուրախ են և այլ այլասերվածություններ...
Հիմա հասկանում եք, թե ինչու՛ պատերազմի չորրորդ օրը, երբ նա իմացավ, որ մենք պարտվում ենք, չդադարեցրեց ռազմական գործողությունները, չեղարկեց բանակի լրահավաքը, մերժեց ՌԴ նախագահի պատերազմը դադարեցնելու մի քանի միջնորդությունները, տարավ մեր բանակը սարսափելի կորուստների ուղղով և այն դադարեցրեց միայն Ադրբեջանի դրոշի օրը Շուշին թուրքին հանձնելուց հետո...
Նիկոլ Անհողը և դրան սատարողները, ժեխը և փթիրը մի բան պետք է գիտենան՝ նորմալ հայը չի կարող պայմանավորվել թուրքի կոշիկները լիզած դավաճանի հետ և ընդունել վերջինիս նվաստացված ապրելու առաջարկը...
Հ.Գ. Նիկոլ Անհո՛ղ, պատասխան ես տալու այս ամենի համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել