Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, Կումբրե Վիեխա հրաբուխը, որը սկսել է ժայթքել կիրակի, ստիպել է հազարավոր մարդկանց հեռանալ իրենց տներից: Ավելի քան 350 տուն ավերվել է: Այսօր ևս երեք քաղաքի իշխանություններ որոշում են կայացրել տարհանել բնակիչներին:
Հրաբխից երկինք բարձրացող ծխսի սյունը հասնում է 4 կմ-ի: Մոտակա օդանավակայանում ժամանող և մեկնող չվերթները հետաձգվել են: Մահվան դեպքեր չեն արձանագրվել:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտնել է, որ կառավարությունը հաջորդ շաբաթ Լա Պալմա կղզին «աղետի գոտի» կհայտարարի:
Վերջին անգամ Կումբրե Վիեխա հրաբուխը ժայթքել էր 50 տարի առաջ: Գիտնականները չեն կարողանում հստակ ասել, թե որքան կտևի ներկայիս ժայթքումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



