ArmDaily.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 10 պատգամավոր դիմել է բնակարանի վարձի փոխհատուցման գումար ստանալու համար։ ՀՀ ԱԺ աշխատակազմից ArmDaily.am-ին հայտնել են, որ փոխհատուցում ստանալու համար դիմել են Վահե Ղալումյանը, Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփինե Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Լիլիթ Ստեփանյանը և Նարեկ Ղահրամանյանը։

Նշենք, որ բոլոր 10 պատգամավորները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ են։

Հիշեցնեն, որ յուրաքանչյուր պատգամավոր որպես բնակվարձի փոխհատուցում ստանում է 100 հազար դրամ՝ համաձայն ՀՀ ԱԺ նախագահի 2018 թ-ի ապրիլի 3-ի թիվ ՆՈ-08-Ն որոշման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել