Armenpress.am-ը գրում է.

Սեպտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 հազար 744 նոր դեպք, առողջացել է 11 հազար 992 քաղաքացի, մահացել՝ 778-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ առողջապահության նախարարությունից:

«Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7 միլիոն 294 հազար 672 դեպք, որոնցից 6 միլիոն 510 հազար 674 –ն՝ առողջացման, 198 հազար 996-ը՝ մահվան ելքով»,- նշում են ՌԴ առողջապահության նախարարությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել