Էրդողանի հետ հանդիպելու Նիկոլի ցանկության մեջ զայրանալու կա, զարմանալու չկա։ Վերջին շրջանում քանի անգամ 《հպարտների》ընտրյալը հրապարակավ խոսել է մեզ ցեղասպանած Թուրքիայից եկող 《դրական》 ազդակներից` դրանով իսկ փոխադարձ ազդակ ուղարկել։
Արցախից հետո 《հպարտների》ընտրյալը ամեն բան անելու և տալու է, միայն թե Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատի, իսկ Ռուսաստանին 《դավայ դո սվիդանիա》անի, իսկ եթե թուրքերի հետ չստացվի, հույս ունի թուրքերի հետ 《փոխադարձ ազդակների》խաղով ռուսներից մի բան հիմա պոկի, հետո թուրքերի հետ նորից կփորձի` մինչև կհասնի նպատակին։ Այ հետոն` թուրքերին հաստատ պետք է, հիմա ուղակի իրենց են թանկացնում, որ մեզանից առավելագույնը վերցնեն։
Էրդողանի կողմից էլ ստորացվածը շանտաժը շփոթում է մանևրի հետ, ինչը թանկ է նստելու երկրի վրա։
Հ.Գ. Ծափ չտաք, այսօր էլ կարծես նոր գերիներ է թշնամին վերցրել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել