Քաղաքականությունից դուրս գալուս օրը գիտեք, թեկուզ և քչերը գիտեն պատճառը... համենայնդեպս դեռ: Իսկ այ քաղաքականություն մտնելուս օրը վստահ եմ չգիտեք: Նույնիսկ ինձ ահագին ժամանակ պահանջվեց որպեսզի հասկանամ ինչ կատարվեց, որ ես էկա հասա էս օրիս:
Փաստացի ստացվում է, որ ամեն ինչ սկսվեց 2015 թվականի սեպտեմբերի 21-ին: Դրանից մի քանի ամիս առաջ ընդհանուր ծանոթի ինչ-որ ընտանեկան առիթի ժամանակ ծանոթանում եմ կողքիս նստած մի շատ հաճելի երիտասարդի հետ, ով, իմանալով, որ մի քանի տարի է, ինչ Լոնդոնից տեղափոխվել եմ Հայաստան, ինձ պատմում է, թե ինչ համակրանք ունի անգլիական պառլամենտարիզմի նկատմամբ: Ես էլ իրեն պատմում եմ էդ պառլամենտարիզմ կոչեցյալի որոշ նրբությունների մասին, ստվերային նախարարների և այլնի: Երիտասարդն ինձ հրավիրում է մի օր սրճելու: Հետը ժամադրվելիս նա ինձ խնդրում է տրանսլիտով չգրեմ, ինչով էլ ավելի է աչքս մտնում (ես էն ժամանակ ամաչում էի հայատառ գրել, քանի որ նոր էի սովորում ու շատ ավելի շատ սխալներ էի անում, քան հիմա): Վոբշեմ, էս հայրենասեր, պայծառ տղու հետ հանդիպում եմ, ծանոթանում, պարզվում ա՝ քաղաքական գործիչ ա, ահագին հետաքրքիր պլաններ ունի: Ասում է, որ իրեն շատ է դուր գալիս ստվերային կառավարության գաղափարը, ու խնդրում է՝ իրեն օգնեմ որոշ փորձագիտական հարցերում:
Էդ ֆոնի վրա սկսում եմ հայերենով նորություններ կարդալ, էս երիտասարդի մասին լուրեր են աչքիս ընկնում, սա, պարզվում ա, ահագին «հարուստ» կենսագրություն ունի: Պարզվում ա՝ իմ՝ Հայաստան ժամանելուց երկու ամիս անց իմ պատուհանների տակի արյունահեղությունը հենց ինքն էր սադրել, պարզվում ա լևոնական, քաղբանտարկյալ և այլն:
Այո, այդ երիտասարդը Փաշինյանն էր: Էն ժամանակ ես գուցե և վարչապետի անունը իմանայի, բայց, ասենք, փոխվարչապետներին չգիտեի ու հետաքրքիր էլ չէր, ուր մնաց՝ ընդդիմության մարգինալներին իմանայի: Իմ համար Մոսկվայում գործ էի դրել, մի քանի ամիսը մեկ գալիս էի Երևան, ընկերներիս տենում, գնում: Փաշինյանի մասին նյութերը ուսումնասիրելուց հետո մի քանի հարց ուղղեցի իրեն, նա էլ, դե, իրեն բնորոշ, հակառակորդին զինաթափող ոճով պատասխաններ տվեց: Մարտի 1-ի մասին զղջում էր ու մեղքը ընդունում, Արցախի մասով պնդում էր, որ եթե զիջումները անխուսափելի էլ լինեն, ապա անպայման կարգավիճակի դիմաց ու տենց շարունակ: Ու որ ճիշտն ասեմ՝ բավականին համոզիչ էր պատասխանում:
Անցնում է մի քանի ամիս, սա զանգում ա, թե բա՝ «Մոսկվա պիտի գամ, համակիրներիս հետ հանդիպեմ, կարա՞ս օգնես՝ կազմակերպենք»: Մի դահլիճ եմ վարձում, գալիս, հանդիպում ա, հաջորդ օրն էլ մի քանի անհատական հանդիպում ուներ, որ ստեղ-ընդեղ չընկնի, ասեցի՝ ես կտանեմ: Ու սկսվավ...
Էս էլ հո Երևանը չի, որ ոչ մեկին չճանաչեմ: Սկզբից Բոլշայա Դմիտրովկայի իռլանդական փաբում (հիմա խինկալիանոց ա) հանդիպում ա ՖՍԲ-ի մի օպերի հետ, ով ներկայանում էր որպես եվրասիական ինչ-որ ՀԿ-ի աշխատող, բայց իրականում ՌԴ նախագահի աշխատակազմում նստող տիպիկ պուտինական «պիոներ» ֆսբ-շնիկ էր (չշփոթել հակապուտինական ֆսբ-շնիկների հետ) ու, ինչպես իրեն հարգող ցանկացած պիոներ ֆսբ-շնիկ, գերտեղեկացված էր, բայց բացարձակ գլուխ չէր հանում իր իսկ տեղեկատվությունից:
Հաջորդ հանդիպումը շատ ավելի նշանակալից էր: Մի փողոց վերև, Ռիթզ Կարլտոնում հանդիպում է հին ՍՎՌ-շիկ ու, բնական է, հակա-պուտինական փորձառու սպայի հետ, ով այդ պահին ԼԴՊՌ-ից պատգամավոր էր ու ՌԴ Պետդումայի Եվրասիական ինտեգրման և ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահն էր: Հիմա Լեոնիդ Սլուցկին արդեն Պետդումյաի Միջազգային Հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարն է ու ՄԳՈւ-ի համապատասխան ամբիոնի վարիչը ու բավականին լուրջ ազդեցություն ունի ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների Լավրովյան բուրգում: Նիկոլս դուրս ա գալիս Սլուցկիի հետ հանդիպումից ու ասում, որ Սլուցկին իրեն հրավիրել է Նորիշկինի հետ միասին իր ինքնաթիռով մեկնել Աստանա՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին (էդ էն շրջանն էր, երբ Նազարբաևվը առիթը բաց չէր թողում Սերժին բշտելու համար, Նիկոլն էլ հավելյալ աքսեսուար պիտի լիներ էդ պրոցեսում): Լինելով գեր-բիջ՝ Նիկոլը հասկանում ա, որ թարս կապուտ կֆռա Երևանում, եթե Ռուսաստանի պետապառատի մեջի թուրքական շարասյան հետ գնա Աստանա՝ Սերժի վրա մատ թափ տալու ու, բնականաբար, հրաժարվում է:
Ձեզ ասեմ՝ իմանաք, որ ՄԳՈւ-ի ու Պետդումայի արտաքին քաղաքական կապերի այս գլուխը բառացիորեն սնուցվում է Ալիևի մոսկովյան կասիռ Գոդ Նիսանովից (Բենթլիներից սկսած, շորերով ու արձակուրդներով վերջացրած): Սլուցկիի կինը բնակվում է թուրքական Բոդրումում, իսկ զավակները, ինչպես և բոլոր Լավրովյան թևի ներկայացուցիչների զավակները, ապրում են արևմուտքում, տվյալ դեպքում՝ Շվեյցարիայում: Այս հանդիպումից տարիներ անց հայտնի դարձավ, որ Սլուցկիի շեֆ Նորիշկինը, ով 2016-ին Պետդումայի նախագահ էր (իսկ հետո վերադարձավ ՍՎՌ, այսինքն՝ արտաքին հետախուզական ծառայություն, բայց արդեն ղեկավարի պաշտոնով) 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում ամեն առավոտ հանդիպում էր Գոդ Նիսանովի հետ:
Նիկոլը Սլուցկիի հետ հանդիպումից բավականին մտազբաղ դուրս եկավ, և զբոսնելով իջանք դեպի Կարմիր Հրապարակ, որտեղ և արվել է Քոչարյանի պրիդուռոկների կարծիքով ինձ հեղինակազրկող հայտնի նկարը Սպասսկայա Բաշնյանի ֆոնին: Մեր նկարվելու պահին հենց այդ աշտարակից ՌԴ նախագահի աշխատակազմի տեղակալի ուղեկցությամբ դուրս է գալիս Աղվան Հովսեփյանը՝ կրծքին մի փայլուն շքանշան կպցրած: Թե էդ ինչ շքանշան էր ՀՀ ՔԿ նախագահը ստացել ՀՀ անկախության օրը Մոսկվայում, ես տենց էլ չիմացա, որ Նիկոլը չմատնանշեր իրականում չէի էլ իմանա ով է այդ մարդը:
Ինչևիցե... Նկարվեցինք, ու Նիկոլս քայլեց դեպի Լյուբյանկա, այնտեղ գտնվող Կոֆեմանիա սրճարանում նա պետք է ունենար նախավերջին հանդիպումը: Էն ժամանակ ինձ Նիկոլի հետ սրճողի անձը ոչինչ չասեց, քանի որ ռուս չէր: Թե ով էր այդ մարդը, ես իմացա մեկ տարի անց, երբ նա նշանակվեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Գլխավոր խորհդական: Եվս երկու տարի անց՝ արդեն հեղաշրջումից հետո, ես իմացա, որ այն տունը, որտեղ ապրում էր Նիկոլը, ողջ 3-րդ մասում հայտնի է որպես Գագիկ Մարտիրոսյանի տուն: Մարդ, ով Հայաստանի էներգետիկայի ոլորտի տերն ու տիրակալն էր Լևոնի ժամանակ, հանդիսանում էր ԿԿ-ի գազային կարիերայի կնքահայր և, փաստորեն, իջևանցի խոստումնալից լրագրողների պահապան հրեշտակ: Հետևաբար ԿԿ-ի մոտ երկու տասնյակ խորհրդականներից Գագիկ Մարտիրոսյանը գլխավորն էր:
Այդ օրը պետք է կայանար նաև չորրորդ հանդիպումը, բայց իմ համար անհայտ պատճառներով չկայացավ: Կարլոս Պետրոսյանը երևի քաղաքում չէր...
Կես տարի հետո ապրիլյանն էր, հետո՝ Սերժի այցը Բեռլին ու հետախուզության պետ Արշակ Կարապետյանի հեռացումը, հետո՝ ՊՊԾ-ի գրավումը, որտեղ ես համոզվեցի, որ Նիկոլը ոչ մի աղերս չունի պառլամենտարիզմի հետ, հետո Կարապետյանին նշանակեցին վարչապետ, ու իր անունը քննարկելը ՔՊ-ում դարձավ տաբու: Հետո Կարապետյանը վստահեցրեց Սերժին, որ իշխանությունը կպահի, եթե վերջինս հրաժարական տա, իսկ տալուն պես գնաց Նիկոլին ազատեց ու թռավ: Հետո, չգիտես ինչու, հենց Մոսկվայում (ոչ թե Բրյուսելում կամ Լոնդոնում խոսքի) տուն ունեցող «սորոսական» Սասուն Խաչատրյանը Արշակ Կարապետյանի ցուցմունքի հիման վրա սկսում է գործեր հարուցել շատ հատուկենտ մարդկանց վրա: Հետո «պատերազմն» էր, հետո՝ Օնիկը, հետո՝ Վազգենը Մանուկյան, հետո Քոչարյանը կրեց... Էդ ամեն ինչի ընթացքում կառավարության կողմից Կարեն Կարապետյանին են տրամադրվում բազմամիլիոնանոց արտոնություններ: Սաղ ընկավ իրա տեղը: Ու ես հասկացա, որ, անկախ իմ կամքից, քաղաքականություն եմ մտել 2015 թվականի սեպտեմբերի 21-ին:
Մոտ երկու տարի առաջ իմ առաջին ուղիղ եթերը արեցի ռուսերենով, որտեղ ափսոսանք հայտնեցի ՌԴ ներկայիս պրոադրբեջանական կեցվածքի կապակցությամբ, բայց նաև նշեցի, որ չեմ համարում Պուտինին դավաճան, առավել ևս՝ թալանչի... Պատճառը հիմա էլ, էն ժամանակ էլ նույնն է՝ անհայրենիք մարդը Ղրիմը չէր վեկալի, տենց բեռ չէր ստանձնի: Ուրիշ հարց, որ, ինչպես ապրիլյան պատերազմի արդյունքն էր հիմնականում մեկ մարդու շնորհք, այդպես էլ՝ Ղրիմը, իսկ իրենց տակ ամեն ինչ փտած էր: Ու թող ձեզ չզարմացնի Սլուցկիյների, Նորիշկինների, Պեսկովների, Լավրովների ու Մեդվեդևների իրական դեմքը: Հիշեք՝ ոնց 2018-ի ապրիլի 24-ին պարզվեց, որ Սերժի գրեթե ամբողջ շրջապատը փտած է, հենց ռազմա-քաղաքականից սկսած:
Սերժ Սարգսյանն իր հայտնի հարցազրույցում, երբ պնդեց, որ բացառում է, որ ռուսական պետությունը կարող էր նպաստել հեղաշրջմանը Հայաստանում, նա դա նրանից չի ասել, որ վախում էր Պուտինին մեղադրել: Չէ, նա գիտի, որ Պուտինը չէր, այլ «որոշ հյուսիսային շրջանակներ», ու նա շատ լավ գիտի էդ շրջանակներին, ինձանից էլ շատ ավելի լավ: Ու վստահ եմ՝ Պուտինն էլ գիտի: Ես իրոք հույս ունեմ, որ Պուտինին կհաջողվի իրականացնել այն, ինչը նա վաղուց է պլանավորել ու իշխանության կբերի նացիոնալ սոցիալիստներին (էսօրվա ԿՊՌՖ-ը մարքսիզմի հետ գրեթե կապ չունի): Դրա համար էր նա փոխել սահմանադրությունը և թույլ տվել, որ հաջորդ կառավարության կազմը պարտադիր հաստատվի Պետդումյաում: Ընտրություններից առաջ էլ անսպասելիորեն փակվել է բունկերում: Բայց դե սա ընդամենը հույս ա: Էդ ա մնացել:
Հ.Գ. Առաջին հանդիպման հերոսի անունը միտումնավոր չեմ գրել: Վատ տղա չէր, պրոստո գաղափար չուներ՝ ում հետ էր հանդիպել: Ու որ դուզն ասեմ, ես էլ: Ոչ մեկս չունեինք...
May be an image of 2 people, including Artur Danielyan, people standing and outdoors
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել