Վարչապետը, փոխվարչապետերն ու իմքայլական պատգամավորներից շատերը խոսելով Գորիս Կապան ճանապարահատվածի տարբեր կետերում ստեղծված խնդիրների մասին, բաց տեքստով հայտարարում են, որ մասնավորապես Որոտանից դեպի Քարահունջ ճանապարահատվածը Ադրբեջանի տարածք է և այնտեղ գործող ոստիկանական կետերի մասով իրենք չեն կարող որոշում ընդունել։
Երեկ էլ ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալվել են իրանցի վարորդներ ու մինչ այս պահը բանակցություններ են ընթանում։ Հիմա ինձ հետաքրքիր է, մերոնք քննարկում են, թե ինչպիսի ռիսկեր է պարունակում տվյալ իրավիճակը, երբ մենք կրավորական կեցվածք ենք ընդունել, ռուս խաղաղապահները բանակցությունների համար են, ազերի ոստիկաններն էլ ձերբակալություններով են զբաղված։
Ոնց հասկանում եմ, ոչ մի երաշխիք չկա, որ ադրբեջանցիների ու մեր իշխանականների կողմից ադրբեջանական տարածք համարվող հայկական մայրուղու վրա ամեն օր տարբեր պատրվակներով կարող են նաև հայաստանցիներ ձերբակալվել, նոր սակարկություններ ու զիջումներ լինեն։ Իրավիճակը առավել քան լուրջ է, իսկ մենք Հանրապետության հրապարակը զարդարելով ենք զբաղված....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել