Pastinfo.am-ը գրում է.

Իշխանական քարոզչամեքենայի կողմից սանձազերծված արշավն ընդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, իբր նա ապրիլյան պատերազմի հաջորդ օրը գտնվել է Բադեն-Բադեն քաղաքում, շատ արագ հերքվեց նախագահի ներկայացուցիչ Ամրամ Մակինյան կողմից՝ հստակ ապացույցներով, որ նախագահը մեկնել է Գերմանիա և այնտեղ մի շարք կարևորագույն հանդիպումներ է ունեցելորոնք մեր երկրի շահերից են բխում: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի -ամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը և հավաելեց, որ այդ ամենն արվել է երկրում առաջացած օրակարգային հարցերից շեղելու համար.

«Երբ այդ ամենը նոր էր սկսվել, մեր մտքով միանգամից անցավ, որ դա օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ հետագայում դատարանում սպասվելիք պարտություն մեղմելուն էր ուղղված: Հավանաբար ժամանակ էր պետք շահել, որպեսզի հիշյալ օլիգարխը հասցներ ներողության տեքստը պատրաստել կամ ինչ-որ մեկին հանձնարարի պատրաստել , երբ արդեն դատարանում պարտվի, իսկ երբ արդեն ֆեյքային բանակը և ֆեյսբուքյան ֆեյքից ավելի ֆեյք իբր քաղաքագետները միացան արշավին, ես ենթադրեցի, որ խոսքը գնում է մեր երկրի առջև ծառացած սոցիալական, անվտանգային, գերիների և մի շարք այլ խնդիրներից ուշադրություն շեղելու համար է իրականացվում այս արշավը»,-ասաց Մամիջանայնը:

Նրա խոսքով՝ իրենք հիմնավոր կասկած են ունեցել, որ նախապատրաստվում է հերթական հակայկական կապիտուլյացիայի ևս մի նոր փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն.

«Սրա մասին արդեն երեկոյան էքսկլուզիվ նյութ եղավ «Հրապարակ»-ում, որը վերաբերվում էր խաղաղության պայմանագրին»,-ասաց «Պատիվ ունեմ»խմբակցության քարտուղարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել