Այսօր Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Սեպտեմբերի 17-20-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Եղանակը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Ըստ ԱԻՆ–ի` օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-18-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +30-ից +32–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +17-ից +19։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել