Այսօր Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Սեպտեմբերի 17-20-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +30-ից +32–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +17-ից +19։