Նախկիններ թե ներկաներ, սևեր թե սպիտակներ
Հայաստանում շրջանառվող վերը նշված թեզն անընդհատ մոռացության է մատնում, այն խնդիրները որոնք այսօր կան և որոնք լինելու են նաև վաղը: Մեր երկիրը ունի մտածողների կարիք: Մարդկանց, ովքեր ցանկանում են արժանապատիվ ապրել, բիզնես անել, երեխա մեծացնել այս երկրում: Ես այդ մարդկանցից մեկն եմ: Նախկինում որոշ մարդկանց համար լավ էր, որոշ մարդկանց համար վատ էր: Դա լինելու է միշտ. դա օրինաչափություն է: Անշուշտ այդ ամենը որևէ աղերս չունի այսօրվա իրականության հետ: Մեր առջև ծառացել են այնպիսի խնդիրներ` անվտանգությունից մինչև տնտեսություն, հարգանքից մինչև սրտացավություն, որոնք ունեն շուտափույթ լուծման կարիք:
Երիտասարդությունն այդ ամենի շարժիչ ուժն է: Կարծում եմ կապ չունի, թե դու որտեղ ես բնակվում: Կապ չունի դու երևանցի ես, գառնեցի ես, արցախցի ես, թե ասենք` ամասիացի: Վերջ ի վերջո բոլորիս` հայրենասեր, մտահոգ և մտածող մարդկանց մասին է խոսքը, նպատակը նույնն է` ապրել հայեցի, սեփական երկրում։
Ամեն օրը, որը մենք ապրում ենք, անգին է: Եկեք սթափ նայենք իրականությանը: Դուք չունեք որևէ երաշխիք, որ վաղը վրա է հասնելու, այնպես որ, սկսեք ապրել այսօր: Սկսեք մտածել նաև վաղվա մասին: Անցյալն անշուշտ կարևոր է, և շատ ավելի լավն էր քան ներկան է։ Բայց էականն այն , որ մենք դառնանք մեր երկրի ապագայի ճարտարապետը, այլ ոչ թե անցյալի գերին։
Իմ ասած ապագան, որևէ կապ չունի Նիկոլի ասած «Ապագա կա» զառանցանքի հետ, որովհետև կա´ Նիկոլ, ուրեմն չկա´ ազգային, պետական և կայուն ապագա:
Մերժի´ր նիկոլին ու նիկոլիզմը, մերժի´ր նիկոլախտն ու նիկոլակական աղանդը: Սկսիր մտածել քո´ երկրի ապագայի, ու քո երեխայի վաղվա օրվա մասին:
Հովհաննես Շիրազը մի առիթով գրել էր`
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։
Մտածենք մեր վաղվա մասին։ Երիտասարդությունն իրավունք չունի մնալու բախտի քմահաճույքին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել