ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից օրեր առաջ ներկայացված հայ ռազմագերիների դեմ իրականացվող ադրբեջանական անմարդկային հանցագործությունները այսօր ԱԺ նախագահ Սիմոնյան Ալենը անվանեց հնարած տեսարաններ։
Պատկերացնու՞մ եք ՀՀ ՄԻՊ-ը, ի լուր աշխարհի, հայտարարում է, թե ադրբեջանցիները կտրել են հայ զինվորների ականջները, կապել եւ քարշ տվել մեքենայից, թքել սնուննդի մեջ և ստիպելով կերցրել, ջուր չեն տվել և բազմաթիվ այլ ծանր հալածանքներ, իսկ ՀՀ ԱԺ նախագահը ՄԻՊ ներկայացրածը համարում է հնարած տեսարաններ։ Ալենը գոնե հասկանու՞մ է, որ վաղը Ադրբեջանը, հղում անելով ՀՀ ԱԺ նախագահին, հերքելու է ՀՀ ՄԻՊ հայտարարությունները, հասկանու՞մ է, որ միջազգային կառույցները իր ներքաղաքական շահերից ելած հայտարարության պատճառով` կասկածի տակ են դնելու ՄԻՊ բոլոր զեկույցները։ Վերջապես, Ալենը գոնե հասկանու՞մ է, որ թշնամին շարունակելու է հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկել, և քանի դեռ իրենց իշխանությունը չի կարողանում գերիներին վերադարձնել` գոնե չխանգարի գերիների վերադարձման, և ոչ միայն գերիների վերադարձման, հարցերով միակ արդյունավետ կառույցի` ՄԻՊ աշխատանքներին։
Հ.Գ. Որքան էլ իր քաղաքական շահերից չբխի` ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողը պետք է 《հնարած տեսարաններ》արտահայտությունը, ի լուր միջազգային կառույցների, որևէ կերպ 《պարզաբանի》 և հաստատի ՄԻՊ հայտարարությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.harutyunyan.37/posts/4900650256646008?notif_id=1631643368301353¬if_t=notify_me&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել