Շոուներով ապրող ազգ դարձանք, ցավալի և ողբերգական իրականություն է։ ՀՀ ազգային ժողովում մինչ մեկդ մյուսի տարիների թալանն եք ի ցույց դնում՝ խոսուն վերնագիր, ստատուս կամ լայք ապահովում, ասեմ ավելորդ։ Մենք՝ շարքային քաղաքացիներս, հիանալի տեսել ենք բոլորիդ կառավարման տարիները և ձեզնից լավ գիտենք, թե որ մեկդ ինչքան եք թալանել, թալանում կամ հանուն ինչի եք էդ ելույթները գրել։ Ամոթ է ու դրա ժամանակը չէ։ Կգա դրա ժամանակը, հավատացնում եմ.
Մինչ դուք մեր ականջներին արդեն զզվանք առաջացնող ճառեր եք հնչեցնում ու անձնական հարցեր տալիս՝ մենք վերանում ենք որպես ազգ։
Հաս-կա-ցե՛՛՛՛՛՛՛ք
Բաաաավ է
Շտապ ինքնակազմակերպվել ու ներքին ու արտաքին թշնամուց ազատվել է պետք ԱՆՀԱՊԱՂ, բավ է շոուներով կառավարեք երկիրս, Զարթնե՛ք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել