Tert.am-ը գրում է․
Անհայտ անձինք սպիտակ ներկ են լցրել սևամորթ ստրուկուհու արձանի վրա Ֆրանսիայի Բորդո քաղաքում: Ինչպես հաղորդում է BBC News-ը, քաղաքի իշխանությունները կատարվածը որակել են որպես ռասիստական հարձակում:
Բրոնզե քանդակը պատկերում է աֆրիկուհի Մոդեստ Տեստասին, որին որպես ստրուկ Բորդո են տեղափոխել 18-րդ դարում: Տեստասին ուղարկել էին Էսպանիոլա կարիբյան կղզի՝ աշխատելու շաքարի պլանտացիայում: Ավելի ուշ նա տեղափոխվել էր ԱՄՆ և ազատ արձակվել իր ֆրանսիացի տիրոջ մահից հետո: Այնուհետև աֆրիկուհին կրկին բնակություն է հաստատել Էսպանիոլա կղզու արևմտյան շրջանում, որը ներկա պահին Հայիթին է զբաղեցնում: Նախկին ստրկուհին մահացել է 105 տարեկանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/09/13/statue/3694841
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



