Խորհրդարանական ընդդիմության օգտին քվեարկած քաղաքացիների մի մասը սկսել են մեզ կոշտ քննադատել։ Նրանք ունեն այդ իրավունքը։ Ավելին՝ այդ իրավունքը հենց նրանք ունեն։
Ընդդիմության օգտին քվեարկած մեր հայրենակիցները մեզ ձայն տալով փոխում էին իշխանությունը: Նրանք վռնդում էին գործողներին և դրանց կողմից հափշտակված պետության կառավարումը մեզ էին փոխանցում: Այսինքն այդ մարդիկ իրենց քվեով մեզ նշանակել են ոչ թե ընդդիմություն, այլ՝ իշխանություն: Մենք գիտենք, թե ինչ պետք անել իշխանություն լինելու դեպքում, և մեր ընտրողների հետ հենց դա ենք համաձայնեցրել, որ մեզ ընտրելով մենք անելու ենք այսպիսի քայլեր և հասնելու ենք այս արդյունքներին: Սակայն իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ մենք դարձանք խորհրդարանական ընդդիմություն: Մեր ընտրողները չեն ձևակերպել սպասելիքները մեզանից՝ որպես ընդդմություն: Այժմ այդ քննարկումները կատարվում են պոստ ֆակտում և ձևավորված չէ, թե ինչ ընդհանուր միասնական պահանջ ունեն նրանք մեզանից։
Եվ հիմա, կարծում եմ, կարիք կա որևէ եղանակով մեր ընտրողների հետ այդ հարցը հստակեցնելու: Կարիք կա հարցնելու մեր ընտրողներին, թե ինչ հանձնարարություն ունեն մեզ տալու արդեն որպես խորհրդարանական ընդդիմություն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1781410832068698
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել