Բավական է աջուձախ օգտագործեք «Արցախի կորուստ» արտահայտությունը։ Արցախը չենք կորցրել, կորցրել ենք Արցախի մի մասը, որը թշնամին ստացել է գործարքի ու նվիրատվության հետևանքով։
Արցախի այն մասը, որը մեզ է մնացել և որտեղ հայեր են ապրում, հայկական պետականության սիրտն է, իսկ այն դեռ բաբախում է։ Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Ճարտարը, Ասկերանը, Բերձորն ու բազմաթիվ այլ բնակավայրեր մերն, չենք կորցրել, եթե ամուր լինենք, չենք էլ կորցնի։
Հուսալքությունը նույն բանն է, ինչ դավաճանությունն ու թշնամու հետ գործարքով Շուշի հանձնելը։ Մի հավասարվեք անհայրենիք սրիկաներին։ Արցախը չենք կորցրել, բայց կարող ենք վերադարձնել կորցրած հատվածը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158504778258831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել