Tert.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա է գտնվել ՌԴ ԱԻ զոհված նախարար Եվգենի Զինիչևի հրաժեշտի արարողությանը, որն անցկացվում է Մոսկվայում՝ գերատեսչության Ճգնաժամային իրավիճակների վարչության ազգային կենտրոնում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

ՌԴ ղեկավարը ծաղկեփունջ է դրել պատվանդանին, որում ցուցադրված են եղել նախարարի պետական պարգևները: Այնուհետև մոտեցել է դաղագին, խաչակնքվել, ապա խոնարհվել է նախարարհի մարմնի առաջ: Պուտինը մոտեցել է նախարարի հարազատներին և մի քանի րոպե նստել նրանց կողքին: Այնուհետև սեղմելով նախարարի որդու ձեռքն ու մի քանի խոսք փոխանակելով այրու հետ՝ նորից մոտեցել է դագաղին, կրկին խոնարհվել և հեռացել սգո սրահից:

Հայտնի է, որ Զինիչևին հուղարկավորելու են այսօր Սանկտ Պետերբուրգում: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեկովի խոսքով՝ Պուտինը չի ծրագրում ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել