Աֆղանստանի Փանջշերում ծանր մարտեր են ընթանում։
Պակիստանյան ԱԹՍ-ների, զինվորական հրահանգիչների և հատուկ ծառայությունների աջակցությամբ թալիբները դեռևս չեն կարողանում կոտրել փանջշերյան դիմադրությունը, որի մարտիկները, ելնելով Փանջշերի աշխարհագրության առանձնահատկություններից, կիրառում են ուշագրավ մարտավարություն։
Թալիբական մոտ 12 հազարանոց ուժերը մուտք են գործել փանջշերցիների կողմից լքված ձորակների բնակավայրեր, որոնց բնակիչները՝ ներառյալ նաև կանայք ու երեխաները, տեղափոխվել են լեռներ, և ձորակների երկու կողմերի լեռնալանջերից ենթարկվում են փանջշերյան մարտիկների հուժկու հարձակումների՝ տալով մեծ կորուստներ և հայտնվելով շրջափակման մեջ։
«Խաղադրույքը» շատ բարձր է. եթե թալիբները Փանջշերում պարտվեն, ապա կկորցնեն ամբողջ Աֆղանստանը։
Ի դեպ, նույնը կլինի նաև Պակիստանի հետ, որը կստանա թշնամական Աֆղանստան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4708496385855450
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել