Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ «իրար կանաչի կծախենք, կբարեկամանանք» իբր սկզբունքը ճանապարհ է դեպի իրականությունից հեռացում և անդունդ։
Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում իրականում գործում են բացառապես սեփական ուժի և այլ ուժային կենտրոնների հետ համագործակցության վրա հիմնված շատ նուրբ ու բարդ հավասարակշռման մեխանիզմներ։
Ընդ որում, այդ համակարգերում խիստ կարևոր է, դիցուք, ոչ միայն օդանավակայան կառուցելու ցանկությունը և հնարավորությունը, այլ նաև այդ օդանավակայանը օգտագործելու համար թշնամու, որքան էլ տարօրինակ թվա, «բարյացկամությունը»։
Բերեմ շատ ընկալելի օրինակ․ չնայած 1990-ականների մեր անվերապահ հաղթանակին, Արցախում մեր կառուցած օդանավակայանն, ըստ էության, այդպես էլ չգործեց, որովհետև դրա բնականոն աշխատանքի համար իրական սպառնալիք էր Ադրբեջանը։
Այս անգամ արդեն, չնայած թշնամու հաղթանակին, Արցախից բռնազավթված Վարանդայի և այլ նմանօրինակ օդանավակայանները չպետք է գործեն, որովհետև դրանց աշխատանքի համար իրական սպառնալիքներ կարող է ստեղծել արդեն Հայաստանը։
Ի տարբերություն մեզ, Բաքվում շատ հստակ գիտակցում են այս իրականությունը՝ հենց այժմ մեզ պարբերաբար հիշեցնելով, օրինակ, որ Գորիս-Կապան մայրուղին կարող է գործել միայն իրենց «բարյացկամության» դեպքում, մինչդեռ մենք մեր ամենաուժեղ ժամանակահատվածում և նույնիսկ վերջին պատերազմի թոհուբոհում չցանկացանք էլ ընկալել, որ պետք է թշնամուն և նաև միջազգային հանրությանը հասկացնել, որ միայն Հայաստանի և Արցախի բարյացակամության դեպքում է, որ կարող են անվտանգ գործել, դիցուք, Բաքու-Ջեյհան և այլ այդօրինակ նախագծերը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4708128499225572
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել