«Թալիբան» արմատական շարժումը հրավեր է ուղարկել Թուրքիային, Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին, Պակիստանին և Կատարին ՝ մասնակցելու Աֆղանստանի կառավարության կազմի հայտարարման միջոցառմանը, գրում է iz.ru-ն:

Ըստ քաջատեղյակ աղբյուրի` նոր կառավարության հայտարարման համար անհրաժեշտ ընթացակարգերն ավարտված են: Միաժամանակ, աղբյուրը հստակեցրել է, որ «շարժման առաջնորդը մնալու է իր պաշտոնում» և «վերահսկելու է կառավարությունը»:

Նախորդ օրը Շարժման ներկայացուցիչ Անամուլլահ Սամանգանին ասել է, որ Աֆղանստանի նոր կառավարությունը ներառական կլինիև կներկայացնի երկրի ամբողջ բնակչությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել