ՀՀ ղեկավարը Արցախի անկախության հռչակման օրը պատմության մեջ առաջին անգամ հրաժարվում է մեկնել Ստեփանակերտ՝ պատճառաբանելով, թե արձակուրդում է։
Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իր համար ուտելն ու քնելը ավելի կարևոր են, քան հայրենիքի սրբազան մի հատվածը։ Հասկանում եմ, որ արձակուրդը առիթ է՝ որի տակ թաքնված են Փաշինյանի քաղաքական վախերը, ինչու չէ՝ նաև գործարքի խոստումները։
Ճապոնացի սամուրայները այսպիսի ամոթի ու անպատվության դեպքում ինքնասպան կլինեին, իսկ ՀՀ քաղաքական իշխանության պատգամավորները, գլուխները բարձր, շրջում են Արցախում՝ տասնյակ թիկնապահներով շրջապատված։
Ես ուզում եմ հասկանալ՝ այս մարդիկ երբևէ գիտակցելո՞ւ են ազգայինի, պետականության արժեքը։ Նիկոլ Փաշինյանները, Անդրանիկ Քոչարյաններն ու Ռուբեն Ռուբինյանները երբևէ հասկանալո՞ւ են, որ անվտանգային համակարգերը ասֆալտ փռել չեն, որտեղ ցույց ես տալիս «գործ անել», բայց իրականում 8 մետր լայնության փոխարեն կարող ես 7,45 անել՝ կիլոմետրերի մեջ միլիոններ գրպանելու համար։ Նախկին իշխանությունների «լավագույն ավանդույթները» շարունակվում են։
Արցախն ու սահմանն ընդհանրապես, պետականության լինել-չլինելու հարց են, որի դիմաց ստորադասվում են անձնական կյանքը, անձնական անվտանգությունը, պարգևավճարն ու արձակուրդը։
Այս տարի այդպես էլ արձակուրդ չեմ գնացել, մտքովս էլ չի անցել՝ Նոյեմբերյանից մինչև Արցախի Մարտունի ու Ճարտար մեքենայի անիվներ եմ մաշեցնում, ընտանիքս օրերով չտեսնելով ինձ՝ հանգստի որևէ տեղ չի էլ մեկնել։ Ուզում եմ հասկանալ՝ ՀՀ քաղաքական պաշտոնյաները ի՞նչ երեսով ու ներքին ի՞նչ զգացողությամբ են խոսում իրենց արձակուրդների ու պարգևավճարների կարևորության մասին։ Սրանց մեջ քանի՞ հոգի է մտքով ու սրտով հայ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158495557068831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել