Aysor.am-ը գրում է․
«Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատ է, այս մասին Aysor.am-ին ասաց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Ծանր շաքարային դիաբետ ունի, օրական 92 միավոր ինսուլին է ստանում ու դա, կառավարության որոշման համաձայն, անհամատեղելի է կալանքի հետ», - ասաց փաստաբանը։
Նա նշեց, թե օգոստոսի 24-ին Չարչյանը սրտամկանի սուր ինֆարկտ է տարել, ինչը կրկնվելու հատկություն ունի։
Էրիկ Ալեքսանյանը միջնորդել է հրատապ դատական նիստ հրավիրել և պրոֆեսորին գրավով ազատ արձակելու հարցը քննարկել, դատարանից, սակայն, որևէ արձագանք չկա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել