Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկել են «թուրքական Պենտագոնի»՝ Թուրքիայի ՊՆ և ԳՇ նոր շենքի կառուցման աշխատանքները։ 2023թ. բացվելիք այս կառույցն ունի կիսալուսնի և աստղի տեսք, որոնք Թուրքիայի դրոշի խորհրդանիշներն են։
Իրականում նոր շենքի կառուցումը խորհրդանշում է Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարության փոփոխությունը. Թուրքիան իր արտաքին հարցերի լուծման հիմնական գործիք համարում է ռազմական ուժը (hard power)։ Այս փոփոխությունը ընդունված է կոչել «միլիտարիզացում»՝ արտաքին քաղաքականության ռազմականացում։
Այս շենքն, ըստ էության, նաև ուղերձ է տարածաշրջանին. Թուրքիան տարածաշրջանում (այդ թվում՝ Հարավային Կովկասում) չի պատրաստվում խաղաղության։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/10224374419178339
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել