Երասխի սահմանագոտում 1982թ․ ծնված պայմանագրային զինծառայող է զոհվել։ Ադրբեջանցիները շարունակում են հրդեհել Վարդենիսի գյուղի հարակից դաշտերը։ Ինչքա՞ն զոհ ենք տալու,որ Նիկոլ Փաշինյանը դադարի խաղաղության դարաշրջան բացելու, Ադրբեջանին կոմունիկացիաներ տալու, դեմարկացիայի եւ դիլիմիտացիա անելու մասին խոսելուց, Գորիս-Կապան ճանապարհի տեղանուները Էյվեզլի եւ Չայ Զամի ասելուց։ Նիկոլի իշխանությունը դրսում վախեցած կատու է, ներսում՝ վագր, հայտնի վիրաբույժ Չարչյանին համարյա սպանել են , զոհված զինվորի հայր Գեղամ Նազարյանի աչքին հարվածել են խորհրդարանում ։ Արշակ Կարապետյան, ի՞նչ եղավ քո դուխը, բա ասում էիր, որ ադրբեջանական զինուժը ոտնձգությունների դեպքում արժանի պատասխան կստանա։
Հայաստան պետության փրկվելու շանսը մեկն է, այն էլ ՝ շատ տեսական, որ արձակուրդը Իջեւանում անցկացնող Նիկոլ Փաշինյանը հայրենի Ենոքավան գյուղում հետաքրքրությունից մտնի Անապատ կոչված քարանձավ, որտեղ նրան հանդիպի Ենոքավանի հայտնի ընձառյուծը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/voskan.sargsyan/posts/4472367999486395
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել