Փաստորեն, ըստ ռուսական կողմի` Լավրովի, ադրբեջանական կողմը լիովին կատարել է նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի կամ կապիտուլյացիոն ակտի գերիների և այլ պահվող անձանց վերադարձին վերաբերվող կետը: Մարդը բացեիբաց ասում ա, որ խոսքը գնացել է մինչև նոյեմբերի 9-ը արդեն գերեվարված զինծառայողների մասին, դրանից հետո գերեվարվածների համար պատասխանատվություն է կրում ՀՀ իշխանությունը, իրենք ճիշտ է ամեն ինչ կանեն, որ գերիների հարցը լուծվի, բայց պատասխանատվությունը իրենց վրա չեն վերցնելու:
Ինչ ասեմ, մերոնք անտեր են և մնացել են Բաքվի բռնապետի կամեցողության հույսին: Այ, հիմա պարզ դարձավ թե ինչի՞ ադրբեջանական կողմը հայ գերիներին հետագայում սկսեց փոխանակել ականապատման քարտեզների դիմաց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել