2021-ի օգոստոսի 15-ին ասում էի, որ Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացների հետևանքով Արցախի գրավյալ տարածքներում կարող են հայտնվել ահաբեկչական խմբավորումներ և սպառնալիք լինել ինչպես հայկական, այնպես էլ իրանական պետականությանը։ (հղումն՝ այստեղ)
Շատերը կրկին համարեցին, որ ես ֆանտաստիկայի ժանրից եմ խոսում և աֆղանական ահաբեկչությունը որևէ կերպ մեզ չի հասնի, քանի որ Ադրբեջանը և Թուրքիան զրկվել են աֆղանական գործոնից։
Այսօր Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ Աֆղանստանից գրոհայիններ է տեղափոխում Արցախի օկուպացված տարածքներ։ (հղումն՝ այստեղ)
Եթե նախկինում իմ ֆաստարկված վերլուծությունները իրականություն էին դառնում 2-3 ամիս անց, ապա այս դեպքում 15 օր անցավ։ Իրադարձությունների ընթացքն արագանում է, մենք ևս մեր գործողությունները արագացնելու կարիք ունենք, հակառակ դեպքում էլի թղթե շերեփի օրն ենք ընկնելու։
Պետք է տեսնել ապագան ու գործողությունները կառուցել ըստ դրա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158489003748831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել